Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի դասվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Աղաբեկ Սիրեկանի Բարեղամյանի (ծնված` 1976 թվականի նոյեմբերի 7-ին, Քաղսի գյուղի 4-րդ թաղամաս 22 տան բնակիչ) 2025 թվականի սեպտեմբերի 5-ի դիմումը, ԱՁ Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից չափագրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2023KJXZSV ծածկագիրը.
1.Վերականգնել Աղաբեկ Սիրեկանի Բարեղամյանին պատկանող Հրազդան համայնքի Քաղսի գյուղի 4-րդ թաղամաս, թիվ 22 հասցեում գտնվող 612.1 քմ մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասի (ծածկագիր 07-063-0006-0015) և դրա վրա ինքնակամ կառուցված 170.5 քմ արտաքին մակերեսով բնակելի տան, սեփականության իրավունքը:
2.Ինքնակամ կառուցված բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, օրինականացման համար նախատեսված վճարը չի գանձվում:
3.Հողամասի սահմանները որոշվում են ԱՁ Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից չափագրված և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
4. Աղաբեկ Սիրեկանի Բարեղամյանին պատկանող պահպանման և սպասարկման համար 07-063-0006-0015 ծածկագրով գույքին տրամադրել հասցե՝ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Քաղսի, 4-րդ թաղամաս, թիվ 22:
5.Ինքնակամ կառուցված բնակելի տունը եվ հողամասը համապատասխանում են քաղաքաշինական նորմերին և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը:
6.Առաջարկել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միավորված մարզերի ստորաբաժանմանը` գրանցել քաղաքացի Աղաբեկ Սիրեկանի Բարեղամյանի սեփականության իրավունքներն ամրագրված հողամասի, բնակելի տան նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
7.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: