Այսօր: Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 06
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 2022 թվականի N 06

ԴԱՎԻԹ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0․95409 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԻՑ 0․28174ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    Համաձայն Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և N1920-Ն որոշումների, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գլխավոր հատակագծում  առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ 2022 թվականի հունվարի 13-ի N1/փ-1   դրական եզրակացությունը և Դավիթ Աբրահամյանի 2021 թվականի հոկտեմբերի 27-ի դիմումը.

1.Հրազդան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի 3-րդ փողոցի թիվ 10 տան բնակիչ Դավիթ Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N13122019-07-0057, գաղտնաբառ՝ ETT78A1W4XP1) Վանատուր թաղամասի 0․95409 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրից 0․28174հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակականի, առևտրի, հանրային սննդի եվ կենցաղային սպասարկման շենք կառուցելու նպատակով:
2․ Դավիթ Աբրահամյանին՝ եռամսյա ժամկետում համայնքային բյուջե վճարել 0․28174հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքի տարբերությունը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


Կողմ -23

ԱՍԱՏՐՅԱՆ ԳԵՐԱՍԻՄ

ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ

ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԳՅՈՒՐՋՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՈՆԹԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՏԵՄ

ՏՈՆՈՅԱՆ ՄԵՐԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner