Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով. 1. ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի «Հուղարկավորությունների կազմակերպման,գերեզմանատների և հուշարձանների պահպանման շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել Հրազդանի համայնքապետարանի «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների, հուշարձանների պահպանման և շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: 2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի ավագանու 2008 թվականի դեկտեմբերի 9-ի ««Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների և հուշարձանների պահպանման շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ 2/6 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |