Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1097
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2023 թվականի N 1097

ՀՈՎՍԵՓ ԵՂԻԱՅԻ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա: Ոստիկանության Հրազդանի բաժնի ՀՈԲ տեսուչ, ոստիկանության կապիտան Ա. Կարապետյանի կողմից կազմված արձանագրության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում շրջայց իրականացնելիս ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են, որ Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի Պ. Սևակի փողոց 7 տան բնակիչ` Հովսեփ Եղիայի Զեյնալյանը ոչ սահմանված վայրում իրականացնում է փողոցային առևտուր` վաճառելով եգիպտացորեն, ինչն առաջացնում է վարչական պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի հատկանիշներով այն է ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: Հարուցված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցվել է Հովսեփ Եղիայի Զեյնալյանը, ապահովվել է վերջինիս արտահայտվելու և լսված լինելու իրավունքը: Վարչական վարույթի ընթացքում Հովսեփ Զեյնալյանը հայտնել է, որ այդ քայլին դիմել է հանապազօրյա հաց վաստակելու համար և զղջում է կատարած իրավախախտման համար: Միաժամանակ հայտնել է, որ բնակվում է սահմանամերձ Արմաշ գյուղում և միակ զբաղմունքը գյուղատնտեսությունն է` վերջինս այդ եղանակով է կարողանում ընտանիքի խնդիրները հոգալ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, ինչպես նաև Հովսեփ Զեյնալյանի սոցիալական ծանր վիճակի փաստը հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է վերջինս, սակայն թույլ տրված խախտումն ունի նվազ նշանակություն և իրավախախտումը կատարվել է ընտանեկան ծանր հանգամանքների զուգադիպությամբ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն, այն է` եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարին կից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 66 արձանագրությունը.

1. Հովսեփ Եղիայի Զեյնալյանին ազատել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվությունից և հայտարարել բանավոր դիտողություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովսեփ Եղիայի Զեյնալյանին պատշաճ կարգով իրազեկելու հաջորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner