Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Ալի Ֆահեդ Սաիդ Նասիբ Ալմազրուիի լիազորված անձ Հարություն Հենդյանի 2024 թվականի ապրիլի 4-ի դիմումը.
1.ԱՄԷ քաղաքացի Ալի Ֆահեդ Սաիդ Նասիբ Ալմազրուին պատկանող (2024 թվականի ապրիլի 3-ին ԵՐԵՎԱՆ նոտարական տարածքի նոտարի կողմից տրված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, գրանցված գրանցամատյանում 3923) Հրազդան քաղաքի Հարավային թաղամասում գտնվող հողամասին (ծածկագիր՝ 07-001-0259-0011) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Րաֆֆու փողոց, 2-րդ նրբանցք 30:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: