Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 32 արձանագրությունը.
1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 317 շենքի 23 բնակարանի բնակչուհի Աիդա Լեմուշայի Պետրոսյանին նշանակել իր դստեր` Էլզա Գառնիկի Մայիլյանի (ծնված՝ 26.06.1998թ.) նկատմամբ խնամակալ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աիդա Լեմուշայի Պետրոսյանին պատշաճ կարգով իրազեկելու հաջորդ օրվանից: