Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 188
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 07-Ի N 13 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.

1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 07-ի N 13 նիստի օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին
2) Հրազդան համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
4) «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2024 թվականի հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
5) «Հրազդանի համայնքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2024 թվականի հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
6) Հրազդանի համայնքապետարանի «Հրազդանքաղլույս» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
7) Հրազդանի համայնքապետարանի «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
8) Հրազդանի համայնքապետարանի «Մաքուր Հրազդան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
9) Հրազդանի համայնքապետարանի վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
10) Հրազդանի համայնքապետարանի «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների, հուշարձանների պահպանման և շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
11) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության, մշակութային և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից 2024 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափերը և կիրառվող արտոնությունները հաստատելու մասին
12) Հրազդան համայնքի նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
13) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին
14) Տեղական վճարի արտոնություն կիրառելու մասին
15) Նվիրատվություն կատարելու մասին
16) Հրազդան համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին
17) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին
18) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին
19) Գառնիկ Պետրոսյանին պատկանող ավտոտնակի պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին
20) Կադաստրային քարտեզում հայտնաբերված անճշտության ուղղում կատարելու և համայնքային սեփականություն ճանաչելու մասին
21) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին
22) Հրազդան քաղաքային համայնքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 13-ի N 162 որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչելու մասին
23) «ԿՄՀՔ–ԳՀԱՇՁԲ–22/40» ծածկագրով գնման ընթացակարգը ամբողջությամբ չկայացած համարելու մասին
24) Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
25) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 252-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
26) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2024 -2026 թվականնների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին
27) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին
28) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner