Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1107
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2025 թվականի N 1107

ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԿԵՎՈՐԿՈՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի զեկուցագիրը՝ Վլադիմիր Վլադիմիրի Կեվորկովին սեփականության իրավունքով պատկանող՝ Հրազդան համայնքի, Հրազդան քաղաքում հաշվառված՝ MERCEDES-BENZ E 320 4 MATIC մակնիշի, 36OP243 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2019-2025 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 532 636 (հինգ հարյուր երեսուներկու հազար վեց հարյուր երեսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 429 400 (չորս հարյուր քսանինը հազար չորս հարյուր) դրամ ապառք, 103 236 (մեկ հարյուր երեք հազար երկու հարյուր երեսունվեց) դրամ տույժ,

1. Վլադիմիր Վլադիմիրի Կեվորկովի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական վարույթի լսումների օրը նշանակել 2025 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 15։10-ին։
3.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Վլադիմիր Վլադիմիրի Կեվորկովին։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Հայկ Հայրապետյանի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Թումոյանի վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner