Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 504
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մայիսի 2024 թվականի N 504

ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա: Ոստիկանության Հրազդանի բաժնի ՀՈԲ տեսուչ, ոստիկանության կապիտան Ա.Կարապետյանի կողմից կազմված արձանագրության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում շրջայց իրականացնելիս ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են, որ Միկրոշրջան թաղամասի <<ՏԻՎԱ>> սուպերմարկետի հարևանությամբ Սևան քաղաքի 5-րդ Միկրո թաղամասի 3 շենքի 4 բնակարանի բնակիչ` Ջանիբեկ Դավթի Սիմոնյանը իրականացնում է փողոցային առևտուր` ինչն առաջացնում է վարչական պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: Հարուցված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցված Ջանիբեկ Դավթի Սիմոնյանը, չի ներկայացել վարչական վարույթի գործի քննությանը, ուստի` ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածով գործը քննվել է վերջինիս բացակայությամբ: Կից ներկայացված լուսանկարից չի հստակեցվում, արդյոք տվյալ ապրանքները պատկանում են ենթադրյալ իրավախախտում կատարած անձին թե ոչ, ինչպես նաև ներկայացված արձանագրության ուսումնասիրության արդյունքում ևս չի հիմնավորվում վարչական իրավախախտում կատարելու փաստը, քանի որ Ջանիբեկ Սիմոնյանը ըստ արձանագրության մեջ առկա նշման հրաժարվել է ստորագրելուց: Վարչական մարմինը վարչական վարույթի գործի շրջանակներում ևս ձեռք չի բերել որևէ ապացույց, որը կհիմնավորի Ջանիբեկ Սիմոնյանի կողմից կատարված արարքը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում`… վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայությունը…/: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասով, 251-րդ հոդվածի դրույթներով, 281-րդ և 282-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարին կից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 2-ի N 5 արձանագրությունը.

1. Ջանիբեկ Դավթի Սիմոնյանի նկատմամբ կազմված արձանագրության հիման վրա հարուցված գործի վարույթը կարճել:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` որոշման վերաբերյալ իրազեկվելու պահից երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջանիբեկ Դավթի Սիմոնյանին պատշաճ կարգով իրազեկելու հաջորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner