Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 00
 

Զեկ. ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՉ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 48-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և N1920-Ն որոշումներով, 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի Կոտայքի մարզի Հրազդան համայնքը (Հրազդան քաղաքը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 8-ի N2/փ-315 դրական եզրակացությունը, «ԱՐ ԵՎ ԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2023 թվականի մարտի 17-ին տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման N ՇԱԹ-29/698 թույլտվությունը և «ԱՐ ԵՎ ԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի դիմումը.

1.Հավանություն տալ Հրազդան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26042023-07-0268, գաղտնաբառ՝ M9ZMNG5YF1KJ) Հրազդան համայնքի Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0855-0276 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 5.63հա մակերեսով հողամասից 5.4042հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված՝ բազալտի արդյունահանման նպատակով:
2.Ոչ մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող նպատակային նշանակությունը փոփոխված Հրազդան համայնքի Հրազդան քաղաքում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասը՝ 5.4042հա մակերեսով, 700 000 (յոթ հարյուր հազար) դրամ տարեկան վարձավճարով, 50 (հիսուն) տարի ժամկետով՝ բազալտի արդյունահանման նպատակով:
3.Հանձնարարել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել Հրազդան համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինության քարտեզում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner