Այսօր: Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 115
 

Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 09 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.

1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 15-ի N 10 արտահերթ նիստի օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի № 196 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
2) Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 10-ի N N 97, 98 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին,
3) Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 200 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
4) Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
5) Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 203 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
6) Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 205 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
7) «ԼՈՒՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրում դպրոցի շենքի կառուցման հանրային լսումների վերաբերյալ,
8) Գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասին,
9) Քարտեզագրման անճշտության հետևանքով քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը Հրազդան համայնքի սեփականություն ճանաչելու մասին,
10) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին,
11) Հրազդան համայնքի հողային հաշվեկշիռը համաձայնեցնելու մասին,
12) Կադաստրային քարտեզում հայտնաբերված անճշտության ուղղում կատարելու և համայնքային սեփականություն ճանաչելու մասին,
13) Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օտարելու մասին,
14) Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին,
15) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի ընթացքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելու մասին,
16) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 220-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner