Այսօր: Ուրբաթ, 28 Հունիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 754
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2024 թվականի N 754

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԱՎՏՈՏՆԱԿԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ, ԾԱԾԿԱՐԱՆԻ, ՊԱՐՍՊԻ, ԻՆՔՆԱԿԱՄ ԲԱՑՎԱԾ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՌՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով, հիմք ընդունելով 2023 թվականի նոյեմբերի 3-ին «Հաբշին նախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված շինության հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2023NDEYMV ծածկագիրը և Խաչատուր Նիկոլյանի լիազորված անձ Առաքել Առաքելյանի 2023 թվականի նոյեմբերի 9-ի դիմումը.

1․Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 24Բ տան բնակիչ Խաչատուր Նիկոլյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի վկայական N 1486628, տրված՝ 2003 թվականի սեպտեմբերի 2-ին) Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս 24Բ հասցեում գտնվող գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր թաղամաս 21/4:
2.Օրինական ճանաչել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 24Բ տան բնակիչ Խաչատուր Սուրիկի Նիկոլյանի կողմից Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս 21/4 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող (սեփականության իրավունքի վկայական N 1486628, տրված՝ 2003 թվականի սեպտեմբերի 2-ին) բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված հետևյալ շինությունները․ 1) 36.6քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ` օրինականացման վճարը սահմանել 61 300 (վաթսունմեկ հազար երեք հարյուր) դրամ, 2) 63.63քմ արտաքին մակերեսով ավտոտնակը` օրինականացման վճարը սահմանել 106 500 (մեկ հարյուր վեց հազար հինգ հարյուր) դրամ, 3) 166.28քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը` օրինականացման վճարը սահմանել 278 200 (երկու հարյուր յոթանասունութ հազար երկու հարյուր) դրամ, 4) 34.16քմ արտաքին մակերեսով ծածկարանը ՝ օրինականացման վճարը սահմանել 57 200 (հիսունյոթ հազար երկու հարյուր) դրամ, 5) 9.25քմ արտաքին մակերեսով պարիսպը ՝ օրինականացման վճարը սահմանել 15 500 (տասնհինգ հազար հինգ հարյուր) դրամ, 6) ինքնակամ բացված երկու պատուհանը՝ օրինականացման վճարը սահմանել 3 400 (երեք հազար չորս հարյուր դրամ), 7) ինքնակամ բացված երկու դուռը` օրինականացման վճարը սահմանել 3 400 (երեք հազար չորս հարյուր) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի թիվ 900125001504 գանձապետական հաշվին:
3.Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
5.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner