Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Ռուբիկ Ղազարյանի լիազորված անձ Ռաֆիկ Ղազարյանի 2025 թվականի հոկտեմբերի 10-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 155 տան բնակիչ Ռուբիկ Սուրենի Ղազարյանին պատկանող (2025 թվականի հոկտեմբերի 10-ին Կոտայքի մարզի նոտարական տարածքի նոտարի կողմից տրված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, գրանցված գրանցամատյանում թիվ 4071) Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 155Ա հասցեում գտնվող գույքին (կադաստրային համար՝ 07․001․019․008) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Ս․Շահումյան փողոց, 155/1 (ծածկագիր՝ 07011KETRKJS):
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: