Այսօր: Երկուշաբթի, 24 Հունվարի 2022թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1621
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2021 թվականի N 1621

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇԵՆՔԻ՝ ԱՎՏՈԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԵՏԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի, 2019 թվականի նոյեմբերի 19-ի <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 34-րդ կետի և որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի պահանջների, հիմք ընդունելով Սիրաք Մեսրոպյանի 2021 թվականի հունվարի 26-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից 2021 թվականի օգոստոսի 7-ին տրված տեխնիկական եզրակացությունըև հաշվի առնելով կառույցն ու հողամասը կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով` ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ 2021 թվականի նոյեմբերի 24-ի N 1863 գրավոր առաջարկությունը և Սիրաք Մեսրոպյանի կողմից տրված 2021 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 987 գրավոր համաձայնագիրը.

1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող Վանատուր թաղամասի Հայ Ֆիդայիների փողոց 12/4 հասցեում գտնվող` 35.43քմ մակերեսով առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքը՝ ավտոլցավորման կետը, ճանաչել օրինական:
2.Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Հայ Ֆիդայիների փողոց 12/4 հասցեում գտնվող Հրազդան համայնքի սեփականությունը հանդիսացող, սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված 35.43քմ մակերեսով առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքը՝ ավտոլցավորման կետը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18112021-07-0154, գաղտնաբառ՝ HFZAYEUXFJST/ գինը սահմանել 543000 /հինգ հարյուր քառասուներեք հազար/ դրամ և նույն հասցեում գտնվող առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքի՝ ավտոլցավորման կետի համար առանձնացված 121.1քմ մակերեսով հողամասը 425000 /չորս հարյուր քսանհինգ հազար/ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել կառույցն իրականացրած անձ` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 731 տան բնակիչ Սիրաք Մեսրոպյանին (այսուհետ գնորդ):
3.Գնորդը պարտավոր է գնման առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում որոշման 2-րդ կետով առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքի՝ ավտոլցավորման կետի համար սահմանված գումարը վճարել Հրազդան համայնքի բյուջեի թիվ 900125001504, իսկ հողամասի համար սահմանված գումարը թիվ 900125001140 գանձապետական հաշիվներին:
4.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնին:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Հրազդան
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner