Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Լարիսա Հովհաննիսյանի լիզորված անձ Էդիկ Վիրաբյանի 2024 թվականի նոյեմբերի 6-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված «ԳԵՈԼԵՆԴ» ՍՊԸ-ի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023XVX6MS), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 134 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0455-0001-ից ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս, 29/10 (ծածկագիր` 07011E8LTTXU):
2. Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նիրյան փողոցի 180 շենքի թիվ 13 բնակարանի բնակիչ Լարիսա Հովհաննիսյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 29/10 հասցեում գտնվող 22.1քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը ճանաչել օրինական:
3.Ավտոտնակը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 22.1քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: