Այսօր: Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 236
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1306
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2025 թվականի N 1306

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Կառավարության 2017 թվականի մայիսի 04-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ «Կարգ») 32-րդ կետի 19-րդ ենթակետով, «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետով, նույն հոդվածի 2-րդ մասի պահանջներով, hաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԿՄՀՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/50» ծածկագրով գնման ընթացակարգում ընտրված մասանակից էր ճանաչվել «ՄԽԻԹԱՐՅԱՆՍ ՊԼՅՈՒՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն և գնահատող հանձնաժողովի կողմից «ՄԽԻԹԱՐՅԱՆՍ ՊԼՅՈՒՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի ներկայացված հայտում արձանագրվել են անհամապատասխանություններ հրավերի պահանջներին՝ մասնավորապես. բացակայում էր իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությունը (Հավելված 1.3), դիմում հայտարարությունը (Հավելված 1) հաստատված չէր էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ինչպես նաև համակարգի միջոցով ներկայացված առաջարկվող ապրանքի ամբողջական նկարագրում բացակայում էին առաջարկվող ապրանքի ֆիրմային անվանման, ապրանքային նշանի, մակնիշի, արտադրողի անվանման մասին տեղեկատվությունը և առաջարկվող ապրանքի տեխնիկական բնութագիրը: Առաջնորդվելով «ԿՄՀՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/50» ծածկագրով գնման ընթացակարգի հրավերի 8.11-րդ կետով և Կարգի 41-րդ կետով` մասնակցին առաջարկվել էր ծանուցման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում շտկել արձանագրված անհամապատասխանությունները: Սահմանված ժամեկետում մասնակցի կողմից շտկում չկատարելու հիքով հայտը գնահատվել է անբավարար և մերժվել: Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի համաձայն մասնակցի կողմից սահմանված ժամկետում հայտի գնահատման արդյունքում արձանագրված անհամապատասխանությունները չշտկելը կամ ամբողջական չշտկելը հանդիսանում է գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում։ Սույն ընթացակարգի գնահատող հանձնաժողովի նիստի արձանագրությունները հրապարակված են gnumner.am և միարժամանակ կցված են eauction.armeps.am հարթակներում: Համաձայն ՀՀ «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետի և հիմք ընդունելով վերոշարադրյալը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.                 Ստորև բերված աղյուսակում նշված մասնակցին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

Գնման ընթացակարգի

Մասնակցի

Պատվիրատուի անվանումը

Իրավական հիմք

Այլ անհրաժեշտ տեղեկատվություն

ծածկագիրը

չափաբաժնի

Անվանումը

ՀՎՀՀ

գործունեության հասցեն

գնումներիգործընթացինմասնակցելուպայմաններինչբավարարելուհանգամանքներիառաջացմանամսաթիվը

համարը

անվանումը

գնման գինը

/ՀՀ դրամ/

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

«ԿՄՀՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/50»

1

Լեդ-էկրան

10.000.000

«ՄԽԻԹԱՐՅԱՆՍ ՊԼՅՈՒՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

02312456

ՀՀ, ք. Երևան, Շեվչենկոյի փող. 1/14

09.10.2025

Հրազդանի Համայնքապետարան

«ԿՄՀՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/50» ծածկագորվ հրավերի 8.11 կետ և ՀՀ կառավարության 04.05.2017թ.-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 41-րդ կետ 

Առկա չէ

 

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner