Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի հուլիսի 18-ի N01-07/1109 գրությունը. 1. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N27122023-07-0082) Հրազդան համայնքի գյուղ Սոլակ գազատար խողովակաշարը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |