| Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Ընդերքի մասին» օրենսգրքի 48-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով. 1. Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի նոր գերեզմանոցի հարակից տարածքից Հրազդան համայնքի տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարման նպատակով արդյունահանել, մինչև 2 մ խորությամբ՝ 10000մ3 ավազակոպճային բնահող:2. Որոշման մասին սահմանված կարգով տեղյակ պահել լիազոր մարմնին:
 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
 |