Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդան քաղաքի Հ․ Թումանյանի անվան № 5 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգող Գ․ Հակոբյանի 2025 թվականի հոկտեմբերի 10-ի N 6671 գրությունը. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդան քաղաք Հ․ Թումանյանի անվան № 5 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց, մշտական օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի սեփականություն հանդիսացող 25900 ՀՀ դրամ արժողությամբ «Մուլտի մեդիա կրթության համար նախատեսված» գույքը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |