Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ բաժինների պահանջներով, հիմք ընդունելով Ռաֆիկ Հարությունյանի 2023 թվականի նոյեմբերի 10-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 111 շենքի թիվ 35 բնակարանի բնակիչ Ռաֆիկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27042012-07-0194) Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 202 շենքին հարող տարածք թիվ 7 հասցեում գտնվող ավտոտնակի հասցեն փոփոխել` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս 202/11 հասցեով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: