Այսօր: Երեքշաբթի, 9 Օգոստոսի 2022թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 117
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 117


Զեկ. ՎԱՆՈՒՀԻ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, և, հաշվի առնելով, որ սուբվենցիայի շրջանակներում ձեռք բերվող աշխատանքներն անհրաժեշտ է ավարտել 2022 թվականի ընթացքում.

1.Բաց մրցույթով ձեռք բերվող «Հրազդան համայնքի, Ջրառատ գյուղի 1-ին փողոցի, Հրազդան համայնքի Սոլակ գյուղի 10-րդ և 12-րդ թաղամասերը միացնող և 2-րդ, 4-րդ, 6-րդ և 10-րդ թաղամասերը միացնող միջթաղամասային ճանապարհների, Քաղսի գյուղի 11-րդ, 10-րդ և 2-րդ փողոցների, Հրազդան քաղաքի Միկրոշրջան, Կենտրոն, Ջրառատ(դեպի հուշարձան տանող ճանապարհ), Կաքավաձոր թաղամասերի միջթաղամասային, գլխավոր և երկրորդային նշանակության ճանապարհները և Կենտրոն թաղամասի Փոքր Բուլվարային փողոցի մայթերի հիմնանորոգման աշխատանքներ, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի միջթաղամասային, գլխավոր և երկրորդային նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ», «Հրազդան համայնքի Հարավային թաղամասի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու բեմի և սանհանգույցի հիմնանորոգման աշխատանքներ: Բնակավայրերում խաղահրապարակներում ու զբոսայգիներում մարզասարքերի ու կարուսելների տեղադրում» աշխատանքների հայտերի ներկայացման ժամկետը սահմանել 10 օրացույցային օր:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆՈՒՀԻ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Հրազդան
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner