Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Վանուշ Առաքելյանի լիազորված անձ Արթուր Առաքելյանի 2024 թվականի մարտի 11-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Պուրակային փողոցի թիվ 2 տան բնակիչ Վանուշ Առաքելյանին պատկանող / Ժողովրդական պատգամավորների Հրազդանի Քաղխորհրդի գործկոմի 1992 թվականի դեկտեմբերիի 25-ի արձ․թիվ․ 15 քաղվածք/ Հրազդան քաղաքում գտնվող հողամասին (ծածկագիր՝ 07-001-0546-0013-ից) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր թաղամասի Պուրակային փողոց 4/1։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: