Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Վանյա Մնացականյանի լիազորված անձ Գոհար Սայադյանի 2025 թվականի նոյեմբերի 4-ի դիմումը.
1․ ՌԴ քաղաքացի Վանյա Շմիդտի Մնացականյանին պատկանող (Ժողովրդական դեպուտատների Հրազդանի Քաղխորհրդի գործկոմի 1990 թվականի մարտի 29-ի արձ․ նո․ 4 քաղվածք) Հրազդան քաղաքի Երևանյան խճուղու մոտ թաղամասում գտնվող գույքին (ծածկագիր՝ 07-001-0069-0008) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Ա․Գորկու փողոց, 1-ին նրբանցք, 14 (ծածակագիր՝ 07011MBM5NQX)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: