Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Արմեն Սոսյանի 2024 թվականի մայիսի 7-ի դիմումը.
1.Արարատի մարզի Հայանիստ գյուղի Գետաշեն թիվ 1 փողոց թիվ 43 տան բնակիչ Արմեն Սոսյանին պատկանող («Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ Կոտայքի մարզային մասնաճյուղ արխիվային քաղվածք N Կ-117, տրված՝ 2023 թվականի փետրվարի 14-ին) Հրազդան քաղաքում գտնվող հողամասին (ծածկագիր՝ 07-001-0636-0108) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, քաղաք Հրազդան, Հարավային թաղամաս 282/15։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: