Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Հովհաննես Օհանյանի 2023 թվականի հունիսի 14-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված «Աշոտ Հակոբյան Գուրգենի» ԱՁ-ի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023EAJRDC), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 125 մասնագիտական եզրակացությունը.
  1.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0513-0001 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 236/8 (ծածկագիր` 07011MDVLGRR): 
  2. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 235 շենքի թիվ 8 բնակարանի բնակիչ Հովհաննես Օհանյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 236/8 հասցեում գտնվող 27.5քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը ճանաչել օրինական: 
  3.Ավտոտնակը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 27.5քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն: 
  4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: