Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 352
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 144
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 սեպտեմբերի 2025 թվականի N 144

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 09-Ի N 12 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.

1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 09-ի N 12 հերթական նիստի օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 10-ի № 114 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
2) ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս, Զ. Անդրանիկի պողոտա 103/2 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ հասարակական շենքի կառուցման նախագծին համաձայնություն տալու մասին,
3) Հրազդան համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 15-ի N 46 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,
4) Քարտեզագրման անճշտության հետևանքով քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը Հրազդան համայնքի սեփականություն ճանաչելու մասին,
5) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին,
6) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 10-ի № 59, 2025 թվականի մայիսի 13-ի № 80 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին,
7) Հրազդանի քաղաքային համայնքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N135 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,
8) Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու մասին,
9) Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N205 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
10) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N220-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
11) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի 8-րդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -15

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՏԵՄ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ

ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner