Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 8-ի N 55 որոշումը և Բորիս Գյանդժումյանի 2024 թվականի փետրվարի 13-ի դիմումը.
1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 122/5 հասցեում գտնվող, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 124 շենքի թիվ 10 բնակարանի բնակիչ Բորիս Հայկի Գյանդժումյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 31012024-07-0188, գաղտնաբառ՝ 3ZBAUI562TTU) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 21.89քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 97 300 (իննսունյոթ հազար երեք հարյուր) դրամ կադաստրային արժեքով վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001140 գանձապետական հաշվին:
2.Բորիս Հայկի Գյանդժումյանին հետ 21.89քմ մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի կետերի կատարման հսկողությունը վերապահել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: