Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի պահանջներով, հիմք ընդունելով Ռուբիկ Զաքարյանի 2023 թվականի հունիսի 21-ի դիմումը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2023 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 87 մասնագիտական եզրակացությունը և հաշվի առնելով կառույցն ու հողամասը կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով` ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N 3601 գրավոր առաջարկությունը և Ռուբիկ Զաքարյանի կողմից տրված 2025 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 6652 գրավոր համաձայնագիրը.
1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Ս․Շահումյան փողոց 69/1 հասցեում գտնվող` 3․82քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և 2․22քմ արտաքին մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:
2.Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Ս․Շահումյան փողոց 69/1 հասցեում գտնվող Հրազդան համայնքի սեփականությունը հանդիսացող, սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված 3․82քմ արտաքին մակերեսով ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15032024-07-0210, գաղտնաբառ՝ 1SW344ILAQD5) գինը սահմանել 8 000 (ութ հազար) դրամ, 2․22քմ արտաքին մակերեսով պարիսպի գինը սահմանել 9 000 (ինը հազար) դրամ և նույն հասցեում գտնվող կառույցների համար առանձնացված 18․5քմ մակերեսով հողամասինը՝ 83 000 (ութսուներեք հազար)դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել կառույցն իրականացրած անձ` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 69 տան բնակիչ Ռուբիկ Զաքարյանին (այսուհետ գնորդ):
3.Գնորդը պարտավոր է գնման առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում որոշման 2-րդ կետով կառույցների համար սահմանված գումարները վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504, իսկ հողամասի համար սահմանված գումարը 900125001140 գանձապետական հաշիվներին:
4.Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: