Այսօր: Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 68
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն որոշումը, Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի ‹‹Արմաթ›› աշխատանոցի ստեղծման նպատակով ձևավորված թիմի ներկայացուցիչների 2024 թվականի փետրվարի 26-ի դիմումը և ‹‹Առաջատար Տեխնոլոգիանների Ձեռնարկությունների Միություն›› հասարակական կազմակերպության 2024 թվականի փետրվարի 26-ի գրությունը.

 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8.4.2.55 «Քաղաքական կուսակցություններ,հասարակական կազմակերպություներ» ծրագրի «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածով նախատեսված ծախսերից 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ հատկացնել ‹‹Առաջատար Տեխնոլոգիանների Ձեռնարկությունների Միություն›› հասարակական կազմակերպությանը Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրում ‹‹Արմաթ›› աշխատանոցի ստեղծման նպատակով:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner