| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք  ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  13  օգոստոսի  2024 թվականի N 125 | 
  ՀՐԱԶԴԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՉ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ  ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով 2024 թվականի հուլիսի 2-ի «ԼԱՆՋԱՔԱՐ» ՍՊ ընկերության տնօրենի դիմումը և «ԼԱՆՋԱՔԱՐ» ՍՊ ընկերությանը 2023 թվականի դեկտեմբերի 29-ին տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման N ՇԱԹ-29/723 թույլտվությունը. 1.Ոչ մրցութային կարգով վարձակալության իրավունքով «ԼԱՆՋԱՔԱՐ» ՍՊ ընկերությանը օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան համայնքի գյուղ Լեռնանիստ 1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերեկան օբյեկտների հողամասը՝ 1.9623 հա մակերեսով, 300 000 (երեք հարյուր հազար) դրամ տարեկան վարձավճարով, 20 (քսան) տարի ժամկետով՝ անդեզիտաբազալտի արդյունահանման նպատակով:  2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:  | 
 Կողմ -12  ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ  | Դեմ -0   | Ձեռնպահ -2  ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ  |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |