|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 սեպտեմբերի 2023 թվականի N 1100 |
ԱՐԹՈՒՐ ՄԵՐՈՒԺԱՆԻ ԳՅՈՒՐՋՅԱՆԻՆ
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 9-ի N144 որոշման հավելվածը և 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N11 արձանագրությունը․ 1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում գտնվող 07-001-0100-0086 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերից 0.86201հա մակերեսով հողամասը 1 190 250 (մեկ միլիոն մեկ հարյուր իննսուն հազար երկու հարյուր հիսուն) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 58 շենքի թիվ 8 բնակարանի բնակիչ Արթուր Մերուժանի Գյուրջյանին` գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով: 2.Աճուրդով ձեռք բերված 0.86201հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|