Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման N 1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով Աիդա Առաքելյանի 2022 թվականի մարտի 30-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված «ԳԵՈԼԵՆԴ» ՍՊԸ-ի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 202275YYZY ծածկագիրը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 148 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0507-0001-ից ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամասի 5-րդ փողոց, 3/1 (ծածկագիր` 07001STNZ2UF):
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի թիվ 39 բնակարանի բնակիչ Աիդա Առաքելյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 5-րդ փողոց 3/1 հասցեում գտնվող 51.94քմ արտաքին մակերեսով հասարակական նպատակային նշանակության հասարակական սպասարկման օբյեկտը ճանաչել օրինական:
3.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 5-րդ փողոց 3/1 հասցեում գտնվող 51.9քմ ընդհանուր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից փոփոխել հասարակական կառուցապատման:
4.Հասարակական սպասարկման օբյեկտը և դրանով զբաղեցված 51.9քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: