Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Աստղիկ Գրիգորյանի 2024 թվականի հունվարի 17-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված «Աշոտ Հակոբյան Գուրգենի» ԱՁ-ի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023DKGXRP), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 69 մասնագիտական եզրակացությունը.
 1.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0505-0079 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 212/13 (ծածկագիր՝ 07011FR5VMC2): 
 2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 213 շենքի թիվ 20 բնակարանի բնակիչ Աստղիկ Գրիգորյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 212/13 հասցեում գտնվող 33.8քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը ճանաչել օրինական:
 3.Ավտոտնակը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 24.0քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն: 
 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: