Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1583
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2024 թվականի N 1583

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հրազդանի համայնքապետարանի կողմից 2024 թվականի նոյեմբերի 18-ին հայտարարված «ԿՄՀՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/69» ծածկագրով գնման ընթացակարգին անհատ ձեռնարկատեր Գևորգ Հարությունյանը ներկայացրել է մասնակցության հայտ: Որոշ չափաբաժինների մասով առաջի տեղ զբաղեցրած մասնակից՝ Անհատ ձեռնարկատեր Գևորգ Հարությունյանի հայտը գնահատելիս գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրվել է անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ, մասնավորապես կազմակերպության կողմից չէր ներկայացվել Հավելված 1.1՝ ապրանքի տեխնիկական բնութագիրը, ուստի «ԿՄՀՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/69» ծածկագրով գնահատող հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցրեց գնահատող հանձնաժողովի նիստը և «ԿՄՀՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/69» ծածկագրով գնահատող հանձնաժողովի քարտուղարի կողմից անհամապատասխանության շտկման ծանուցում է ուղարկվել Անհատ ձեռնարկատեր Գևորգ Հարությունյանին, սակայն վերջինիս կողմից չի շտկվել հայտը, ուստի գնահատող հանձնաժողովի կողմից մերժվել է և դիտվել որպես գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորությունների խախտում։
   Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետի և նույն հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝

1.Անհատ ձեռնարկատեր Գևորգ Հարությունյանին (ՀՎՀՀ՝ 40545469) երկու տարի ժամկետով ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2.Սույն որոշման օրինակը ուղարկել Անհատ ձեռնարկատեր Գևորգ Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3.Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում է Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը:
4.Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել՝ այն ստանալու պահից հաշված երեսուն օրացուցային օրվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner