Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 16 արձանագրությունը.
1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 33 շենքի 48 բնակարանի բնակչուհի Սուսաննա Դանիելի Գաբրիելյանին նշանակել իր թոռների` Վանյա Արթուրի Գաբրիելյանի (ծնված՝ 26.09.2006թ.), Երազ Արթուրի Գաբրիելյանի (ծնված՝ 07.10.2008թ.) նկատմամբ հոգաբարձու, Լաուրա Արթուրի Գաբրիելյանի (ծնված՝ 13.05.2010թ.) նկատմամբ խնամակալ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուսաննա Դանիելի Գաբրիելյանին պատշաճ կարգով իրազեկելու հաջորդ օրվանից: