Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Ռոլանդ Հովհաննիսյանի լիազորված անձ Ռուզաննա Ամիրխանյանի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի դիմումը․
1․Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 1-ին թաղամասի թիվ 20 տան բնակիչ Ռոլանդ Հովհաննիսյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 18-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում N 4077, ժառանգական գործ N 269) Կոտայքի մարզի Սոլակ գյուղում գտնվող բնակելի տանը (ծածկագիր՝ 07-060-0062-0003) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Սոլակ, 1-ին թաղամաս, 20։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: