Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ բաժնի 46.2-րդ կետով. 1.Թույլատրել մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում ընդգրկված հետևյալ հողամասերը. 1)Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 80/3 հասցեում գտնվող 22.6քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0465-0036)՝ 20 000 (քսան հազար) դրամ մեկնարկային վարձավճարով, 10 (տասը) տարի ժամկետով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով, 2) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 98/17 հասցեում գտնվող 24.0քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0451-0019)՝ 16 000 (տասնվեց հազար) դրամ մեկնարկային վարձավճարով, 20 (քսան) տարի ժամկետով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով: 3.Մրցույթի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 % - ի չափով: 4.Սույն որոշման գործողության ժամկետը սահմանել 6(վեց) ամիս: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |