Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Աշոտ Եղիազարյանի լիազորված անձ Գեղամ Զոհրաբյանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դիմումը․
1․ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ավետիսյան 2-րդ նրբանցք թիվ 28 տան բնակիչ Աշոտ Եղիազարյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 25-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում N 5934, ժառանգական գործ N 227) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Հրազդան քաղաքում գտնվող հողամասին (կադաստրային համար՝ 07․001․010․007) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Ս․ Շահումյան փողոց, 168/8։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: