Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Վաչիկ Հակոբյանի 2025 թվականի մարտի 3-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 272 տան բնակիչ Վաչիկ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2185961, տրված՝ 2006 թվականի հունիսի 23-ին) Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր թաղամասի Պուրակային փողոց, 6-րդ նրբանցք, 23։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: