Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N1 հավելվածով. 1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն. 1)Հրազդան համայնքի Հրազդան քաղաքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերից 0.06213հա մակերեսով (ծածկագիր` 07-001-0579-0037), 2)Հրազդան համայնքի Հրազդան քաղաքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերից 0.21466հա մակերեսով (ծածկագիր` 07-001-0964-0012): 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |