Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Արկադի Սախոյանի 2025 թվականի հոկտեմբերի 22-ի դիմումը․
1․ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 6-րդ թաղամասի թիվ 26 տան բնակիչ Արկադի Շիրինի Սախոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2154077, տրված՝ 2004 թվականի ապրիլի 30-ին) Կոտայքի մարզի Սոլակ գյուղում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Սոլակ, 4-րդ փողոց, 6-րդ նրբանցք, 5 (ծածկագիր՝ 070423VTPJ49)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: