Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով,«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Արսեն Հարությունյանի 2025 թվականի ապրիլի 22-ի դիմումը. 1.Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում գտնվող Արսեն Ռուբիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25092024-07-0054, գաղտնաբառ՝ 2RBYATSPGAGB) գյուղատնտեսական նշանակության 0.374հա մակերեսով վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության շենք կառուցելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |