Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Գոռ Մաթևոսյանի 2024 թվականի սեպտեմբերի 13-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոցի թիվ 6 տան բնակիչ Ալբերտ Մաթևոսյանին պատկանող (այգեգործի անդամատոմս N 86, տրված՝ 1987 թվականի մարտի 26-ին) Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասում գտնվող թիվ 585 հողամասին (ծածկագիր՝ 07-001-0082-0007) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վերին Աղբյուրակ այգեգործական զանգվածի 15-րդ փողոց, 20:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: