Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 727
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 օգոստոսի 2022 թվականի N 727

ԷԴԳԱՐ ՕՆԻԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 22-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ բաժինների պահանջներով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 139 որոշումը և Էդգար Բաղդասարյանի 2022 թվականի հուլիսի 19-ի դիմումը․

1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 585 տան բնակիչ Էդգար Օնիկի Բաղդասարյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական 2644114, տրված 2009 թվականի փետրվարի 27-ին) Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտա 93 հասցեում գտնվող 1100.0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07072022-07-0203, գաղտնաբառ՝ 2D8KVLTBZW5V) Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոց 93/3 հասցեում գտնվող 455.8քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը՝ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենք կառուցելու նպատակով:
2. Հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել 2 024 700 (երկու միլիոն քսանչորս հազար յոթ հարյուր) դրամ կադաստրային արժեքով՝ վճարել Հրազդան համայնքի բյուջեի՝ թիվ 900125001140 գանձապետական հաշվին:
3․Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտա 93 (սեփականության իրավունքի գրանցման վկայական 2644114, տրված 2009 թվականի փետրվարի 27-ին) և Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոց 93/3 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07072022-07-0203, գաղտնաբառ՝ 2D8KVLTBZW5V) հասցեներում գտնվող միավորված գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հայ Ֆիդայիների փողոց 93:
4.Էդգար Բաղդասարյանի հետ 455.8քմ մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի կետերի կատարման հսկողությունը վերապահել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
5.10-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.21 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner