Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2021 թվականի օգոստոսի 25-ի N 150 որոշման հավելվածը և 2021 թվականի հոկտեմբերի 05-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N 7արձանագրությունը․
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Արտադրական գոտում գտնվող 07-001-0288-0109 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության(այլ հողատեսք) 0․24համակերեսով հողամասը 133 750 ( մեկ հարյուր երեսուներեք հազար յոթ հարյուր հիսուն) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 585 տան բնակիչ Էդգար Օնիկի Բաղդասարյանին՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Աճուրդով ձեռք բերված 0․24հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի կետերի կատարման հսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: