Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 42 արձանագրությունը.
1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 43 շենքի 77 բնակարանի բնակչուհի Լանա Գուրգենի Հակոբովային նշանակել իր դստեր` Թամարա Ֆելիքսի Հակոբովայի (ծնված՝ 24.01.2003թ.) նկատմամբ խնամակալ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լանա Գուրգենի Հակոբովային պատշաճ կարգով իրազեկելու հաջորդ օրվանից: