Այսօր: Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 247
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 00
 

Զեկ. ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՉ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ բաժնի 46.2-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով.

1․ Թույլատրել ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում ընդգրկված հետևյալ հողամասերը․
  1) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Ս․Սպանդարյան փողոց 16/7 հասցեում գտնվող 1․4քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0662-0050) 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ տարեկան վարձավճարով, 50 (հիսուն) տարի ժամկետով՝ գովազդային վահանակ տեղադրելու նպատակով։
  2) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոց 8/5 հասցեում գտնվող 1․4քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0523-0076) 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ տարեկան վարձավճարով, 50 (հիսուն) տարի ժամկետով՝ գովազդային վահանակ տեղադրելու նպատակով։
  3) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 23/2 հասցեում գտնվող 1․4քմ մակերեսով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0453-0017) 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ տարեկան վարձավճարով, 50 (հիսուն) տարի ժամկետով՝ գովազդային վահանակ տեղադրելու նպատակով։
  2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner