Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Ռուդիկ Թադևոսյանի 2023 թվականի դեկտեմբերի 21-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված «Աշոտ Հակոբյան Գուրգենի» ԱՁ-ի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023KH8JNS), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 115 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0553-0001 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր թաղամասի Պուրակային փողոց, 4-րդ նրբանցք, 12 (ծածկագիր՝ 07011QHPWY2G):
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 91 տան բնակիչ Ռուդիկ Թադևոսյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Պուրակային փողոցի 4-րդ նրբանցք 12 հասցեում գտնվող 38.8քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության անասնշենքը ճանաչել օրինական:
3.Անասնաշենքը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 38.8քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: