Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 191
 

Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 15 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.

1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 15 նիստի օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական տուրքերի 2025 թվականի տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելու մասին
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական վճարների 2025 թվականի տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին
3) Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14 -ի N 02 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
4) Հրազդան համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին
5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
6) «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
7) «Հրազդանի համայնքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
8) Հրազդանի համայնքապետարանի «Հրազդանքաղլույս» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
9) Հրազդանի համայնքապետարանի «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
10) Հրազդանի համայնքապետարանի «Մաքուր Հրազդան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
11) Հրազդանի համայնքապետարանի վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
12) Հրազդանի համայնքապետարանի «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների, հուշարձանների պահպանման և շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
13) Հրազդան համայնքի «Լեռնանիստի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
14) Հրազդան համայնքի նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
15) Դրամական պարգևներ տրամադրելու մասին
16) Դրամական օգնություն տրամադրելու մասին
17) Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների տարածքների վարձակալության վարձավճարների չափը սահմանելու և Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 06-ի N 39 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
18) Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող գույքերն անհատույց օտարելու մասին
19) Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
20) Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
21) Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
22) Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու մասին
23) Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 09-ի N 121 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին
24) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին
25) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին
26) Հրազդանի համայնքապետարանի «Հրազդանքաղլույս» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գույք տրամադրելու մասին
27) Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
28) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
29) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին
30) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի 7-րդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner