Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 7-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Սարիբեկ Ավետիսյանի 2024 թվականի հունիսի14-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի 98 տան բնակիչ Սարիբեկ Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ N 08092023-07-0054, գաղտնաբառ՝ 4XXNBKBX4PN3 և N 14062024-07-0056, գաղտնաբառ՝ DCWQCAQ3YBQB) Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 143/12 և Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 163 հասցեներում գտնվող միավորված գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Զորավար Անդրանիկի պողոտա 143/12։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: